ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգին կհնչի հատված «Նարեկացի՝ ձայն առ Աստված» բալետից

panorama.am-ը գրում է՝

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված  սեպտեմբերի 22-ին տոնական համերգային երեկո է նախատեսված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոյի ընթացքում միաժամանակ կայանալու է երեք ստեղծագործության պրեմիերա,- Panorama.am-ին տեղեկացրեցին օպերայի և բալետի թատրոնից:

Առաջին անգամ հնչելու է կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի (ԱՄՆ) Կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար: Որպես մենակատար հանդես է գալու  Ջուլիետա Վարդանյանը: Առաջին անգամ հնչելու է  Էդուարդ  Սադոյանի «Մաշտոց» օպերայից հատվածներ և «Արցախ» սիմֆոնիան:

Համերգին հնչելու է նաև Է. Սադոյանի «Նարեկացի՝ ձայն առ Աստված» բալետից հատվածներ՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների մասնակցությամբ:

Համերգին որպես մեներգիչներ հանդես են գալու՝  սոպրանո Ա.Դեմուրչյանը, մեցցո սոպրանո Վ.Ավանյանը,  բարիտոն Գ. Աբրահամյանը, բաս Հ. Տիգրանյանը և Պ. Բեազբեկյանը, տենոր՝ Ս. Աղամալյանը և Ա.Ստեփանյանը:

Տարածել`
Share

You may also like...