ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ծրագրեր անցկացնելու համար 14 ՀԿ դիմել է դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ  

օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամները բացել են հասարակական կազմակերպությունների կողմից մրցույթին ներկայացված հայտերը։

Նշենք, որ դրամաշնորհային մրցույթին դիմել է 14 ՀԿ։ Մրցույթը հայտարարվել է «Անկախության 25-ամյակ» անվանակարգում:

Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի դիմում-հայտերը, փաստաթղթերը և կորոշի հաղթողներին։

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed