ՀՀ անկախության հռչակման 25- ամյա տարեդարձին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում

Հոկտեմբերի 19-ին Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի շենքի պատկերասրահում տեղի է ունեցել «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել են 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևորագույն մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները:

Փաստագրական, արխիվային և գեղարվեստական  ավելի քան 130 լուսանկարներն արտացոլում են նորանկախ պետության անցյալն ու ներկան: ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված այս բացառիկ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը  ներկա էին հայ և ֆրանսիացի պատվավոր հյուրեր, որոնց թվում էին՝ Պիեր Լըլլուշը (Փարիզի 9-րդ շրջանի Ազգային ժողովի պատգամավոր), Ֆրանսուա Ռոշբլուանը (Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար), 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բուրքլին, քաղաքապետի առաջին տեղակալ Ալեքսիս Գովսեյանը, Վահե Վահրամյանը (ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ)  և այլոք: Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվեց  երեք օր:

2 3 4 7 8 9  11
10
60 1 2 3 4 5 6 7

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed