ՀՀ անկախության հռչակման 25- ամյա տարեդարձին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը Գլենդելի քաղաքապետարանում

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին և 6-ին Գելենդելի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ներկայացվեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը:

 

menq-foundation-6

menq-foundation-7 menq-foundation-1 menq-foundation-2 menq-foundation-3 menq-foundation-4

exhibition-2-small

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Գլենդելի քաղաքապետարանի աջակցությամբ և  “South Tech Systems” ընկերության հովանավորչությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները:

Ավելի քան 150 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը հոկտեմբերի 19-21 կներկայացվի Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում և այնուհետև Մոսկվայում:

Հարգանքով՝  «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed