Հիտլերի անձնական հեռախոսը դրվել է աճուրդի

Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը ԱՄՆ-ում կվաճառվի աճուրդում, ասվում է Alexander Historical Auctions աճուրդի տան կայքում։

Siemens հեռախոսը եղել է վերմախտի նվերը։ 1945թ. խորհրդային զինվորները այն հայտնաբերել էին Հիտլերի բունկերում ու հանձնել բրիտանացի սպային, որի ընտանիքը սարքը պահել է ավելի քան 70 տարի։ Այս մասին գրում է iravunk.com-ը:

Աճուրդի տունը լոտը անվանում է «հնարավոր է, բոլոր ժամանակների ամենակործանիչ զենքը, որը կյանքից զրկել է միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում»։

Հեռախոսի նախնական արժեքը կազմում է 200-300 հազար դոլար։
Աճուրդը կանցկացվի փետրվարի 19-ին։ Բացի հեռախոսից՝ աճուրդի կհանվեն նաև Երրորդ ռայխի այլ իրեր։

Տարածել`
Share

You may also like...