Հիսթերիան լուրջ հետևանքներ ունի. Անի Ենգիբարյան

ՙՀիստերիա՚ բառը առաջացել է հունարեն ՙhystera` թարգմանաբար` արգանդ՚ բառից, քանի որ հնում կարծում էին հիստերիայով հիվանդանում են միայն կանայք: «Այս հոգեպաթոլոգիկ երևույթի բնութագրումը կարող է տրվել որպես ցուցամոլություն»,- սահմանում է հոգեբան Դ. Ա. Ավդեև:

Հիստերիան սովորաբար առաջանում է 15-25 տարեկանում և երկարատև ընթացք է ունենում, իսկ կյանքի անբարենպաստ պայմաններում ավելի է սրվում: Թե ի՞նչ հետևանքերի կաևրող է այն հանգեցնել և ինչպես լուծել այս խնդիրը կպարզենք հոգեբան Անի Ենգիբարյանի հետ:

-Ի՞նչ է հիստերիան: Կենսահոգաբանական ինչպիսի շեղումը կարող ենք սահմանել հիսթերիա:

-Հիստերիան նևրոզների խմբի հիվանդություն է, բնորոշվում է հոգեկան աշխարհի, շարժողական ոլորտների, զգացողության և ներքին օրգանների գործունեության բազմատեսակ խանգարումներով։
Հիստերիան հաճախականությամբ երկրորդ տարածված նևրոզն է՝ նևրասթենիայից հետո. ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ: Հոգեբուժական հարացույցում հիստերիան առանձին նոզոլոգիական միավոր է՝ իրեն բնորոշ բազմապատճառ և փոփոխական սիմպտոմատիկայով, որը կարող է ներկայացվել առանձին խմբերով. աֆֆեկտիվ խանգարումներ, բեմական վարք, շարժողական, զգայական և վեգետատիվ-վիսցերալ խանգարումներ, հոգեծին ամենազիաներ և այլն: Բնորոշ է ապրումների դեմոնստրատիվությունը, շինծու բնույթը, նրանց իրավիճակային պայմանավորվածությունը: Էգոցենտրիկ են, կամակոր, հավակնոտ, թողնում են ինֆանտիլի տպավորություն:
Տարիքին զուգընթաց հիստերիկ գծերը սկսում են հարթվել: Տղամարդկանց մոտ հիստերիան ավելի սուր և ծանր ընթացք է ունենում: Հիստերիիկ նևրոզը կարող է դրսևորվել նաև մանկուց և արագ զարգանալ այն երեխաների մոտ, ովքեր մեծանում են փոքր` մեկ կամ երկու երեխա ունեցող և իրենց երեխաներին տիեզերքի կենտրոնը համարող ընտանիքներում (Հայաստանում հաճախ է ընտանիքն այսպիսին):

– Որո՞նք են հիսթերիայի առաջացման հիմնական պատճառները:

-Հիվանդությունը պայմանավորված է նյարդային համակարգի թուլացմամբ: Առաջացման հիմնական պատճառները հուզումներն ու ծանր ապրումներն են:
Հիստերիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև անձի ֆիզիկական ապրումները, սոմատիկ հիվանդությունները, տրավմաները, անբարենպաստ ընտանիքը, ալկոհոլի կամ դեղերի չարաշահումը:
Հիստերիայի հանդեպ առավել գիտական մոտեցում ձևավորվել է 19-րդ դարի միջին հատվածում: Պավլովը կարծում էր, որ հիստերիայի հիմքում ընկած է նյարդային համակարգի թուլությունը: Այժմ հիստերիան կամ հիստերիկ նևրոզը մեկնաբանվում են որպես հոգեբանական ծանր տրավմայի հետևանքով առաջացած հիվանդություն, որի արդյունքում ի հայտ է գալիս ՙփախուստ դեպի հիվանդություն՚ մեխանիզմը կամ հիվանդության ՙպայմանական՚ ցանկալի լինելու սիմպտոմը:
Հայտնի հոգեբան Ֆրեյդը, համագործակցելով է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ, համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895թ.-ին տպագրված ՙՀիսթերիայի հետազոտություն՚ գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են: Հետագայում Ֆրեյդի պնդումները հիմնված էին նրան, որ հիսթերիայի և այլ հոգեկան խնդիրների առաջացումը կապված է անձի սեքսուալության հետ:

Ճի՞շտ է, որ երեխաները նույնպես ապահովագրված չեն այս խնդրի նկատմամաբ և կարող են հայտնվել հիթերիայի ճիրաններում:

-Հիստերիան երեխաների մոտ զարգանում է դաստիարակության արդյունքում: Չափազանց մեծ ուշադրությունը կամ դրա բացակայությունը անդրադառում է երեխայի հո•եկան գործընթացների վրա: Ինչպես գրում է պրոֆեսոր Յու. Ա. Օստրովսկին, այսպիսի անհատների մոտ դեռ պատանեկությունից կա համոզմունք, որ իրենք ունեն այնպիսի երևելի ընդունակություններ, առանձնահատուկ շնորհներ, տաղանդ, որպիսիք շրջապատում ոչ ոք չունի: Նրանք իրենց հասցեին հիացական հայացքներ ու գովեստներ են փնտրում ամենուր: Այսպիսիք հակված են երևակայելու. իսկ նրանց երևակայությունների թեման իրենց հաղթանակներն են, իրենց աներևակայելի քաջությունը, խելքը, հմտությունները: Նրանք սիրում են բարձրաձայնել, թե մտերիմ են այս կամ այն քաղաքական գործչի կամ արվեստագետի հետ (դա երբեմն զուտ երևակայություն է) կամ անդամ են գաղտնի խմբակցությունների, կարևոր կազմակերպությունների: Խանգարումը ի հայտ է գալիս նաև հոգեգենետիկական մակարդակում և դրա համար շատ բաներ կախված են մարդու բնավորությունից, հուզական վիճակից և դրական տրամադրությունից :

– Հիսթերիայի հիմնական տեսակները քանի՞սն են:

-Որպես այդպիսին հիստերիայի տեսակն չեն առանձնացվում, սակայն կարելի է նշել մանկական հիստերիան, կանացի հիստերիան: Երևույթն իսկ արդեն բնորոշում է վարքայի ու անձնային մոտեցումները: Այն առաելապես առանձնանում է իր դրսևորումներով որոք ուղեկցվում են նոպաների տեսքով: Հիվանդի մոտ սկսվում է լաց գոռոցներով, հետո այն փոխվում է ծիծաղի, հիստերիկ հիվանդը պառկում է •ետնին, ոտքերով և ձեռքերով հարվածում հատակին, մկանները ձգվում են, ընդունում է կորի տեսք` հիստերիկ դուգա: Նոպան տևում է 2-3 րոպե և ավելին, եթե տարածքում շատ մարդ կա հավաքված: Հիստերիկ նոպային ժամանակ անպայման ՙհանդիսատեսներ՚ են հարակավոր, եթե նրանք չկան, ապա չկա նաև հիստերիկ դրսևորումներ: Ի տարբերություն էպիլեպտիկ նոպայի` հիստերիկը գիտակցությունը չի կորցնում, ռեֆլեքսները պահպանվում են: Հիվանդն ընկնելիս իրեն մարմնական վնասներ չի պատճառում, քանի որ ընկնելը հիմնականում ցուցադրական բնույթ է կրում: Հիստերիկ նոպաները սովորաբար ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ հիվանդը մենակ չէ, և նրան կարող են տեսնել և լսել:

-Ի՞նչ ախտանիշներ են ի հայտ գալիս հիսթերիայի ժամանակ: Ինչպես ճանաչել դրանք:

-Բժիշկներին դեռևս հնուց հայտնի է հիստերիկ ռեակցիայի յուրահատկությունը, որը բնորոշվում է հիվանդի համար հիվանդության ցանկալի լինելով: Պավլովը կարծում էր, որ հիստերիայի հակված, նրա համար ՙօգտակար՚ հոգետրավմատիկ ազդեցության տակ գտնվող անձի մոտ ժամանակավոր գործողության խանըարումը կարող է ամրապնդվել պայմանական ռեֆլեքիսի ձևավորման մեխանիզմով: Սա ընկած է հիաստերայի հիավանդագին սիմպտոմի հիմքում: Պայմանական մեխանիզմի միջոցով ավելի վաղ գործող սիմպտոմը հետագայում կարող է վերածվել հիստերիկ սիմպտոմի` որևէ օրգանի ֆունկցիայի ախտահարմամբ, որպես օրինակ կարող է ծառայել կաղալը կամ ձեռքի դողալը այն անձի մոտ, ում պետք է կանչեն բանակ: Այս վիճակը հետագայում դառնում է ինքնավար գործընթաց և ամրապնդվում է «ցանկալիության» կամ «իր համար օգտակար լինելու» մեխանիզմով: Հիստերիայի ժամանակ ախտանշանները աչքի են ընկնում «բանականությամբ»` ի հայտ են գալիս հենց այն ախտանիշները, որոնք տվյալ պայմաններում «հարմար» են կամ «օգտակար» տվյալ անձի համար:
Այնպիսի հիստերիկ ախտանիշներ, ինչպիսին են խլությունը, կուրությունը, համրությունը, ձեռքերի կամ ոտքերի կաթվածը, այսինքն` այն ախտանիշները, որոնք սահմանափակում են կյանքը լիովին վայելելու հնարավորությունը, հանդիսանում են ոչ բանական և հազվադեպ են հանդիպում: Հաճախ հանդիպում են ասթենիկ ախտանիշներ, դեպրեսիվ, հիպոխոնդրիկ վիճակներ, սիրտ-անոթային նոպաներ, քանի որ այս հիվանդության ախտանիշների` բոլորի համար հայտնի լինելը բավականին հեշտացնում է հիվանդության նմանակման գործը: Հիստերիկների համար ավելի հեշտ և ցանակալի է ձեռք բերել թեթև վնասվածքներ, որը նրանց կազատի որոշ պարտականություններից: Հիստերիկ ախտանիշների առաջացման մեջ մեծ դեր է խաղում նաև ներշնչումը, բայց միայն ներշնչումը դեռևս հիստերիայի առաջացման նախանշան չէ: Հիստերայի համար բնորոշ է թատերական, ցուցադրական, դիտավորյալ վարքը: Հոգետրավմատիկ գրգռիչները, որոնք առաջացնում են հիստերիկ ախտանիշներ, կարող են լինել ոչ միայն ինտենսիվ և ուժեղ, այլև երեկարատև: Իսկ եթե արդեն կա պաթոգենիկ իրավիճակ, ապա հիստերիայի առաջացումը անխուսափելի է:

-Կարծիքը կա, որ անձի մասնգիտությունը ևս նշանակուևթյունն ունի, որքանո՞վ կհիմնավորեք այս վարկած:

-Այո, կա այդպիսի տեսակետ: Գիտնականները կարծում են, որ հիստերիայով հիավանդանլու հակում ունեն մշակութային անձինք, որոնք հակված են երազների, երևակայության, թատերականության, կեղծավորության, բոլորի ուշադրությունը իրենց վրա կենտրոնացնելու ձգտման:
Հիստերիկների հուզական կյանքը անկայուն-անհնազադ է: Նրաց զգացմունքները շատ մակերեսային են, կապվածությունը ոչ խորը: Հաճախ նրանք չեն հասնում հոգեկան հասունության` չնայած իրենց տարիքի: Նրանց պնդումները հակասական են, երևակայությունը` անիրականալի: Իրենց բացասկան գծերը` ֆալսը և անիրական լինելը, նրանք հմտորեն թաքցնում են: Նրանք ցանկացած ժեստ, ցանկացած շարժում կատարում են հանդիսատեսի համար: Սկզբում նրանք ծիծաղեցնում են, հետաքրքիր են, բայց քիչ-քիչ սկսում են ձանձրացնել և նյարդայնացնել: Հիստերիային բնորոշ են ախտանիշների բազմազանությունը, անկայունությունն ու փոփոխականությունը, և քանի որ նրանց ներշնչվածության մակարդակը բավականին բարձր է, նրանց մոտ մեկ ախտանիշը արա• կարող է փոխարինվել մյուսով` առաջացնելով այլ ռեակցիա, որը հարմար է տվյալ պահին, տվյալ իրավիճակի համար: Շատ ուժեղ հուզական հակազդում կարող է առաջացնել բժշկի կամ այլ անձնաց խոսքը, իսկ նրանց հորինելու և երևակայելու հակվածությունը այդ հակազդմանը ավելի վառ երանգ է հաղորդում:

-Նյարդային և խառնվածքի ո՞ր տիպի մարդիկ են առավել ռիսկային համարվում այս խնդրի նկատմամաբ:

– Այս հիվանդությունից ապահովա•րված չէ ոչ ոք և այն առկա է բոլոր խառնվածքի տեր անձանց մոտ: Այնուամենայնիվ առավելապես ռիսկային են համարվում հիստերոիդ խմի անձիք: Հիստերոիդները հիմնականում ղեկավարվում են ամեն գնով շրջապատի ուշադրության կենտրոնում գտնվելու ձգտմամբ, որն էլ համարվում է նրանց բոլոր ցանկությունների հիմնական իմաստը: Այդ ձգտումն արտահայտվում է ամեն ինչում. արտաքին տեսքում, որը կրում է վառ, աչքի զարնող բնույթ, արտասովոր արարքներում, դիմաշարժության, շարժուձևի, խոսքի մեջ: Ամեն ինչ նախանշված է արտաքին ազդեցության համար` պայմանավորված ՙճանաչման արժանանալու ծարավով՚:
Դիտվում է բնավորության ծայրահեղ անկայունություն, փոփոխականություն: Նրանց կարծիքները, վարքը, զգացմունքները կախված են իրավիճակից: Հիստերիկները ձգտում են երևալ ավելին, քան իրականում կան (Յասպերս), երբեմն դիմում են կեղծ վկայությունների, ինքնազրպարտման` ամեն գնով իրենց նշանակությունը, առաջատար դերը ցույց տալու նպատակով: Նրանց ձեռնարկած ինքնասպանության շինծու փորձերը, որոնք երբեմն ճակատագրական են դառնում, նույն նպատակին են ծառայում: Ոմանք ձգտում են ընդգծել իրենց հիվանդությունների անսովորությունը, որոնց ընթացքում փորձում են ցուցադրել անտանելի տառապանքները հաղթահարելու ճիգերը (հիստերիկ նոպաներ, համրություն, կուրություն, ոտքի վրա կանգնելու և քայլելու անկարողություն, անդամալույծություն, աղիքային անանցանելիություն, շնչառության խանգարում և այլն): Մյուսներն ընդգծում են իրենց հասարակական հատուկ դիրքը, մասնակցությունը կարևոր դեպքերին: Այդ ամենն արվում է անսովոր զ•այնությամբ, թատերականությամբ, ցուցադրաբար` շրջապատի ներկայությամբ:
Նրանց մոտ բացակայում են հստակ սահմանները` երևակայության և իրականության, ֆանտազիայի և ռեալության, արթմնի տեղի ունեցածի և երազում տեսածի միջև: Դրանից բխում է երևակայամոլության, ստելու հակումը, պաթոլո•իական ստախոսությունը, երբ հիվանդների պատմածներում ճշմարտությունը միահյուսվում է մտացածինի հետ, երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն, երբ ամեն ինչ կամայականորեն խեղաթյուրվում է:

Որո՞նք են ձեր կողմից առաջարկվող ցուցումները հիսթերաին կանխելու կամ լուծելու վերաբերյալ:

-Դեռ մանուկ հասակից պետք է երեխայի վարքային դրսևորումների նկատմամբ ուշադիր լինել և կազմակերպել համապատասխան փոխհարաբերություններ, որոնք չեն խթանի հիստերիկ գործոնների զարգացմանը: Հարկավոր է ճիշտ սահմանափակումներ դնել և մշտապես հետևել դրանց:
Նախևառաջ անհրաժեշտ է բացահայտել հիվանդություն առաջ բերած պատճառը, ազդել հիվանդության նյարդա-հո•եբանական մակարդակի վրա` դրա կարևորությունը փոքրացնելու համար: Սովորաբար օգագործվում է կոմպլեքս-թերապիա` վեգետատիվ և սոմատիկ համակարգի վրա միաժամանակ ազդեցության միջոցով:
Նման հիվանդության դեպքում առավել կարևոր է հարազատների մոտեցումը և վերաբերմունքը: Հարկավոր է ցուցաբերել առավելագույն հանգստություն և ինքնատիրապետում:
Հիստերիկ նոպաների ժամանակ խորհուրդ է տրվում ցուցաբերելհանգստություն, ետ մնալ հուզական ավելորդ լարվածությունից և փոձել շեել հվանդի ուշադրությունը, երեմն նրան մենակ թողնել ՙՙհանդիսատեսի՚՚ ուշադրությունից, կազմակերպել զբոսանքներ, զբաղվել մարմնամարզությամ, հետաքրքրող գործով:
Սակայն հիստերիայի ծանր ձևերը պահանջում են ստացիոնար բուժում:

Զրուցեց Վարդ Գիշյանը

Տարածել`
Share

You may also like...