Հիշում է Ամենամեծ Լոռեցու դուստրը` Նվարդ Թումանյանը

Հայրիկի ծննդյան 50-ամյակը պաշտոնական ձևով չտոնվեց: Ինքը հենց սկզբից հրաժարվեց: Թե’ ընդհանուր և թե’ ընտանեկան կորուստները նրա տրամադրությունը խախտել էին, և նա առհասարակ խուսափում էր ուրախություններից:
Բայց ինքնաբուխ կերպով ժողովուրդը տոնեց` տարերային ձևով: Համարյա ամեն հիմնարկ ու դպրոց առանձին-առանձին նշեց հոբելյանը` երեկույթ կամ ցերեկույթ կազմակերպելովայրիկին իրենց մոտ էին հրավիրում: Այսպես, մոտ երկու ամիս շարունակ, գրեթե ամեն օր տոնվում էր հոբելյանը: Ինքն էլ էր հոգնել: Ստիպված եղավ մի քանի տեղից հրաժարվել:
Այդ օրերին հայրիկին երեկույթի հրավիրեց Լոռեցիների հայրենակցական միությունը:
,,Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են…,,:
Թամարը թե` դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն` դու ամենամեծ շաշն ես:

Фото Ani  Pashayan.

Նվարդ Թումանյանի  «Հուշեր և զրույցներ» գրքից

 

Հատվածը` Գրականագետ Անի Փաշայանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed