Հիշիր ուրիշներին, ապրիր քեզ համար

newsline.am-ը գրում է՝

Անկախ նրանից, թե դու ով ես, միշտ պարտավոր ես ինչ-որ բան անել։ Առավոտյան որևէ մեկը պետք է երեխաների համար նախաճաշ պատրաստի, մեկ ու­րիշը պետք է նրանց դպրոց ուղեկցի, նույ­նիսկ այն դեպքում, երբ ինքն է ուշանում, երրորդը պետք է աշխատի, որ ընտանիքը պահի, չորրորդը ինչ-որ մեկի հետ պետք է խոսի տհաճ բաների մասին, քանի որ դա է պահանջում ղեկավարությունը և այլն։

Մեզ բոլորիս վիճակված է միշտ ինչ-որ բան անել, եթե նույնիսկ հոգնած ենք և անգամ՝ հիվանդ։ Յուրաքանչյուրն ու­նի իր պարտականությունը։ Եվ երբեմն որ­քա՜ն դժվար է ինչ-որ բան անել առանց ցանկության և էնտուզիազմի։

Ահա թե ինչ եմ առաջարկում։ «Պարտա­կանություն» բառը փոխենք և դարձնենք «պարտքի զգացում»։ Ինքներդ ձեր մեջ ձևավորեք «պարտքի զգացումը»։ Պարտ­քի զգացում՝ ծնողների, երեխաների, ըն­կերների, գործընկերների և վերջապես հայրենիքի հանդեպ։ Գործածեք այն և մի կասկածեք, այն կօգնի ձեզ։ Արդյունքում դուք ձեզ կզգաք կարևոր և օգտակար անձ։ Արդեն հաճախ կօգտագործեք «Ես դա անում եմ իմ ծնողների համար», «Ես դա անում եմ իմ ընկերների հանգստութ­յան համար», «Ես փրկում եմ իմ գործըն­կերներին», «Իմ աշխատանքից է կախված իմ ֆիրմայի հաջողությունը» և այլն։

Եվ չեմ կասկածում, որ ձեր յուրաքանչյուր պարտա­կանությունում կգտնեք ուրիշների համար որևէ կարևորման, ինչի՞ց է, որ ուրիշները կարող են ավե­լի երջանիկ լինել։

Այս ամենից հետո, երբ կհասնեք այն բանին, որ ձեր պարտականությունները ձեզ չեն ծանրաբեռնում, այլ հակառակը, կոփում եք շրջապատի նկատմամբ պարտքի զգացումը և ապրում հասարա­կության համար անհրաժեշտության զգա­ցումով, մի մոռացեք ձեր մասին։ Թերևս համաձայն եմ որ դժվար է։ Բայց մի մոռա­ցեք ինքներդ ձեր հանդեպ պարտքի զգացման մասին։

Երբ կամքի ուժը չի հերիքում, երբ հոգնած եք ու թախծում եք, դիմեք պարտքի զգաց­մանը։

Ուրիշների համար քաջագործություն անելն ավելի հեշտ է, քան քեզ համար։ Կարող ես ինքդ քեզ այսպիսի մի սահմա­նում տալ՝ եթե ես հիմա դա չանեմ ինձ հա­մար, երբեք չեմ դառնա այն, ինչ ուզում եմ, ոչ մեկը երբեք իմ մեջ չի գտնի այն, ինչ ուզում է, քանի որ նա կտեսնի, որ ես ինձ չեմ սիրում և չեմ հարգում, և արդյունքում ես կդառնամ անպետք բոլորի, ամենքի համար։

Այնպես որ, ես ինձ «պարտք եմ»։ Դա կօգ­նի ապրել և այդ սահմանումը կստիպի յու­րաքանչյուր պարտականության մեջ գտ­նել ձեզ համար օգտակար մի բան։ Ինչի՞ մենք հանգեցինք։ Հանգեցինք այն մտքին, որ հանուն քեզ ապրելը շատ դժ­վար է։ Բայց կարելի է ապրել հանուն ու­րիշների և դրանում գտնել սեփական օգուտը, քանի որ դու առանց ուրիշների ապրել չես կարող։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed