Հին Սեբաստիա. Կտորեղենի պատրաստման արտադրամասի պատմությունից մի պատառիկ

Կտորեղենի պատրաստման արտադրամասը Հին Սեբաստիայում.
Ներկայացնենք մի լուսանկար Արմեն Մարսուբյանի հավաքածուից: «Դիլդիլյան» լուսանկարչատան կողմից այն արվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Մարզվան (Մերզիֆոն) քաղաքում, որը գտնվում էր Սեբաստիայի մարզի Ամասիա գավառում: Լուսանկարը պատկերում է հայկական մի ընտանիքի կտորեղենի պատրաստման արտադրամասի աշխատանքային առօրյան:

ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության բաժնի ղեկավար Արմեն Մարսուբյանը՝ 20-րդ դարի սկզբի Սեբաստիայի Մարզվան քաղաքի հայտնի լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանի թոռն է։ Դիլդիլյան եղբայրների հիմնած լուսանկարչատունը ժամանակին մեծ գործունեություն է ծավալել Սեբաստիա նահանգում։

Արմեն Մարսուբյանին ժառանգություն է հասել պապի և նրա եղբայրների անտիպ հուշագրությունները, մեծ թվով լուսանկարներ, որոնց մի փոքր մասը նա օգտագործեց իր «Պատառիկներ կորած հայրենիքից. Հայաստանը հիշելիս» (Fragments of a Lost Homeland: Remembering Armenia) գրքում։ Բացի դրանից, Մարսուբյանն աշխարհի տարբեր երկրներում արխիվային լուսանկարներից ցուցահանդեսներ է կազմակերպում և կարդում դասախոսություններ՝ ներկայացնելով 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում ապրող հայերի կենցաղն ու սովորույթները։

 

 

Նյութի հեղինակ`  Ռուբեն Շուխյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed