Հին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին` Թուրքիայում. CNN

Ամերիկյան CNN հեռուստաալիքը իր կայքում Թուրքիայի վեց քիչ հայտնի տեսարժան վայրերի մասին ռեպորտաժում պատմել է նաև Վանա լճի Աղթամար կղզում հայկական Սուրբ Խաչ եկեղեցու մասին: «Շատ այցելուներ Թուրքիայում հաճախ տեսնում են Միջերկրական ծովափնյա գեղեցիկ, մարդաշատ վայրերը կամ Ստամբուլի մեծ մզկիթներն ու պալատները»,- նշում են ռեպորտաժի հեղինակները և անդրադառնում նաև այլ տեսարժան վայրերին: Պատմելով Վանա լճի մասին, CNN-ի աշխատակիցները նախ անդրադարձել են լճի աշխարհագրական դիրքին, խորությանն ու երկարությանը, ինչպես նաև ջրի` հանքային նյութերով հարուստ լինելուն, ինչը հետաքրքիր կաթնային երանգ է հաղորդում վերջինիս: Ռեպորտաժում խոսվում է նաև այն մասին, որ ավելի քան 1000 տարի առաջ լիճը Հայկական թագավորության մաս է կազմել, որից որպես պատմական արձագանք մնացել է հին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին` Աղթամար կղզում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին` Թուրքիայում. CNN”

Leave a Reply

Your email address will not be published.