Հին Երևան. Արխիվային լուսանկար՝ 1920-ականներ

 

Պատմաբան Ռուբեն Շուխյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել.

«Դասական Հին Երևան, որը դեռևս կա. Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյան եղբայրների առանձնատունը Հանրապետության փողոցում: Կառուցվել է 1905 թ., գտնվում է նախկին կինո «Երևանի» հարևանությամբ:

 

Առանձնատանը կից գործել է Տեր-Ավետիքյանների մետաղագործական-մեքենաշինական գործարանը: Արխիվային լուսանկարը՝ 1920-ականների»:

Նշենք, որ խոսքը Կինո Երևանի հարևանությամբ գտնվող շենքի մասին է:

facebook
Տարածել`
Share

You may also like...