Հին Երևանի վերջին մասունքներից. Մանթաշյանցի բանկի շենքը

Մանթաշյանցի բանկի շենքը

Պատմական այս շենքը տեղակայված է Շահումյանի հրապարակում և ներառված է վերջերս կառուցված «Կամար» բիզնես կենտրոնի ընդհանուր համալիրում: Այն նախկինում Թիֆլիսի Առևտրային բանկի Երևանի մասնաճյուղի շենքն է հանդիսացել: Ներկա վերակառուցման արդյունքում երկհարկանի շենքի վրա ավելացվել է երրորդ հարկը: Թիֆլիսի Առևտրային բանկը Կովկասում խոշորագույն բանկերից մեկն էր, որի բաժնետոմսերի գլխավոր փաթեթը պատկանում էր հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցին:

Тифлисский коммерческий банк, Эриванское отделение

Բացի Թիֆլիսի կենտրոնական գրասենյակից, բանկը մասնաճյուղեր ուներ նաև Երևանում, Բաքվում և Բաթումիում: Երևանի մասնաճյուղի սև տուֆից շենքը կառուցվել է 1910 թվականին, ճարտարապետը՝ Բորիս Մեհրաբյանն էր:

Թիֆլիսի Առևտրային բանկի մասնաճյուղը Երևանում բացվել էր դեռևս 1897 թվականին, սակայն առաջին շենքը Աստաֆյան (Աբովյան) փողոցի վրա չէր համապատասխանում բանկային գործի պահանջներին, և 1910-ին այն տեղափոխվեց ահա այս նորակառույց շենքը՝ ներկայիս Վազգեն Սարգսյանի, իսկ այն ժամանակ զորավար Արշակ Տեր-Ղուկասովի անունը կրող փողոցի անկյունային հատվածում: Ուշագրավ է, որ մեկ դարից ավելի պատմություն ունեցող բացառիկ այս շենքը մշտապես ծառայել է որպես բանկ, և այդ առումով այն Երևանում բանկային գործի ամենաերկարակյաց շինությունն է համարվում: Հիմա էլ այստեղ գործում է «Ամերիաբանկը»:

Անդրադարձը` պատմաբան Ռուբեն Շուխյանի

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

December 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031