Հին Երևանի Սարդարի այգու ծառուղին

Մի դրվագ Հին Երևանից. Սարդարի այգու ծառուղին՝ պատկերված 20-րդ դարասկզբի փոստային բացիկի վրա:

Հետաքրքիր կլինի տեղեկանալ, թե որտեղ էր գտնվում դեռևս 17-րդ դարում Երևան այցելած ճանապարհորդների կողմից նկարագրված հանրահայտ Սարդարի այգին: Ըստ հին քարտեզների և 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի կողմից կազմված Երևանի հատակագծի, այն տեղակայված էր Երևանի բերդի նախկին Սարդարի պալատի դիմացի (ներկայիս «Նոյ» գինու-կոնյակի գործարան), Հրազդանի աջ ափից («Կարմիր» կամրջից) սկսվող տեղանքից՝ մինչև ներկայիս Նորագյուղ թաղամասը: Այժմ այդ տարածքում է գտնվում Խաղողագինեգործական գիտական կենտրոնը:

Գրառումը ՝ Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...