Հին եգիպտացիների գենոտիպը. Ուսումնասիրություններ

Եգիպտական մումիաների ԴՆԹ-ի փորձաքննությունը ցույց է տվել, որ հին եգիպտացիները ընդհանուր քիչ բան են ունեցել այդ երկրի ներկայիս բնակիչների հետ, ինչպես նաեւ ներկայումս Աֆրիկայի հարավային եւ կենտրոնական հատվածներում բնակվողների հետ, հաղորդում է BBC-ին:

Nature Communications ամսագրում հրապարկված զեկույցում գերմանացի հնագետ Յոհաննես Կրաուզենը նշել է, որ հետազոտությունը նպատակ է ունեցել պարզել հին եւ ժամանակակից եգիպտացիների միջեւ կապը:

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Հին Եգիպտոսի բնակիչների գենոտիպն ավելի շատ նման է Մերձավոր Արեւելիք բնակիչների՝ ներկայիս Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի եւ Իսրայելի բնակիչների գենոտիպին:

Նրանք 90 մումիայի ԴՆԹ- ի փորձաքննություն են իրականացրել, որոնք հուղարկավորվել են՝ սկսած մ.թ. ա. XIV դարից մինչեւ մ.թ. ա. IV դարը: Սա նրանց թույլ է տվել հասկանալ, թե ինչպես է փոխվել Եգիպտոսի բնակչությունը այդ ժամանակահատվածում:

Գիտնականները նշում են, որ Աֆրիկայի կենտրոնական եւ հարավային մասերի բնակչության ազդեցությունը եգիպտացիների վրա սկսել է ի հայտ գալ մեր թվարկության IV-V դարերում: Մինչ այդ, եգիպտացիների գենոտիպը գերթե անփոփոխ է եղել:

 

Աղբյուրը`top-news.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed