Հիմնավոր պատճառներ, որոնք «կստիպեն» այցելել Այվազովսկու ցուցահանդես

Panorama.am-ը գրում է՝

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում բացվել է հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Ռիա նովոստին գրում է, որ թեև նկարչի 200-ամյակը լրանում է 2017-ին, բայց Տրետյակովյան պատկերասրահը բացում է իր ցուցահանդեսը ծննդյան  200-ամյակից ուղղակի մեկ տարի առաջ՝ այսօր:   Ոչ միայն մասնագետները, այլ նաև մեծանուն ծովանկարչի արվեստի երկրպագուները շտապում են պատկերասրահ. միայն առ-ցանց արդեն վաճառվել է  20 հազար տոմս:

Լրատվամիջոցը հինգ պատճառ է նշել, թե ինչու պետք է այցելել Այվազովսկու ցուցահանդեսը.

1. «9-րդ ալիք». Այվազովսկին իր ստեղծագործության գործունեության ընթացքում 6000 կտավ է ստեղծել, բայց հենց սա է դարձել իր այցեքարտը: Իր մեծ չափսերի պատճառով՝ 2,21-ը 3,31-ի մետրի, շատ հազվադեպ է լքում Սանկ Պետերբուրգի Ռուսական թանգարանը, այնպես որ՝ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է տեսնելու մոնումենտալ այդ կտավը:

2. Նրա աշխատաքներն ընդունված է քննադատել մակերեսայնության և փոքրի ինչ ճչացող դրամատիզմի համար, սակայն հազվագյուտ հոռետեսն անմասն կմնա վիթխարի «Ալիք»-ը տեսնելիս, որում, թվում է հավաքված է ամենալավը, որ կա ռոմանտիկ կերպարվեստում՝ թափը, խորությունը, բնության մեծությունը և սեփական ոչնչության զգացողությունը դրա ֆոնին:

3. Ցուցահանդեսը հետաքրքիր կլինի ոչ միայն արվեստագետի երկրպագուների համար, այլ նաև ճակատամարտի տեսարաններով արվեստի գործեր սիրողների համար. Այվազովսկին  ստեղծել է ռուսական նավատորմի պայքարի  նկարների շարք, որոնք կարելի է դիտարկել որպես պատմական փաստաթղթեր:

4. Տրետյակովյան պատկերասրահը ներկայացրել է նկարչին նաև որպես տաղանդավոր դիմանկարիչ:  Համադրողները հատուկ ուշադրություն է դարձրել կրոնական թեմաներով աշխատանքներին: Ծագելով հայկական ընտանիքից՝ Այվազովսկին ոչ միայն աստվածաշնյան թեմաներով նկարներ է նվիրել հարազատ Թեոդոսիայի եկեղեցուն, նաև արել է որմնանկարներ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ էլ թաղված է նկարիչը:

5. Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը հնարավորություն է տեսնել ոչ միայն 19-րդ դարի Ռուսաստանը: Նկարչը շրջել է ամբողջ Եվրոպայով, հայտնի է եղել նաև հայրենիքի սահմաններից շատ հեռու: Կարելի է միայն հիշատակել, որ եղել է Ամստերդամի, Հռոմի, Ֆլորենցիայի, Փարիզի նկարիչների միությունների պատվավոր անդամ: Հատուկ տեղ է հատկացված  Կոստանդնուպոլիս կատարած այցի շրջանակում արված նկարներին:

ՏԱՍՍ-ն էլ  գրում է, որ Այվազովսկու անունը տալուց առաջինը մարդու մտքին գալիս է ծովը:

Այնուհետև հավելում է, որ նկարչի ստեղծագործական գործունեությունը դուրս է կոնկրետ մեկ ժանրից: Ռուսական լրատվամիջոցը նաև թեստ է կազմել՝ թե  ինչ գիտեք նկարչի մասին:

Նշվում է, որ համաշխարհայի ճանաչում ունեցող նկարիչը հայկական արմատներ ունի Հովհաննես Այվազյան: Փոխել է ազգանունը 1841 թվականին:

Այվազովսկին ջութակ է նվագել: Երգահան Գլինկան նույնիսկ իր «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայում ներառել է փոքիկ հատված՝ Այվազովսկու կատարմամբ:

Նա հետաքրքրվել է հնագիտությամբ, զբաղվել է Ղրիմի հուշարձանների պահպանության հարցերով, ղեկավարել է ավելի քան 90 շրջանում պեղումները:

Հռոմի Գրիգորի 16-րդ պապը գնել է Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը: Այվազովսկին Հռոմի պապից մեդալ է ստացել:

Առաջին անգամ նկարիչն ամուսնացել է 1848 թվականին աղախին Յուլյա Գրեյսի հետ, ունեցել են 4 դուստր: 1882 թվականին 65-ամյա Այվազովսկին ամուսնացել է երկրորդ անգամ՝ 25-ամյա Աննա Բուռնազյանի հետ:

Նա տիրապետել է հայերեն, ռուսերեն, թուրքերն լեզուներին: Նկարիչը համարել է Ստամբուլն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը և թուրք սուլթանի պատվերով ստեղծել է կտավներ:

Այվազովսկու ամենաթանկ վաճառված կտավն է «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի տեսարանը»: Աշխատանքը գնել են 2012 թվականին բրիտանական Sotheby’s աճուրդում 3,23 միլիոն ֆունտ ստերլինգով:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed