Հիմա վարչապետն ընդունել չի կարող, քանի որ քաղաքացիների ընդունելություն չունի. Ագուլիսը անմխիթար վիճակում է

Տարիներ առաջ՝ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի հիմնադրած «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան 30 տարվա գործունեությունից հետո փակվել է:

Արդեն 1,5 տարի է, որ թատրոնը չի գործում, իսկ պատճառը թատրոնի ոչ բարկարգ լինելն է, այն վերանորոգման կարիք ունի:

Այս պահին «Ագուլիսը» տեղակայված է  Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում,  որը վերանորոգման փուլում է, սակայն հատկացված է 6 մլն դրամով հնարավոր չէ վերանորոգել նև նկուղը. դրա համար առանձին միջոցներ պետք կլինեն, առանց որի թատորնը չի կարող վերաբացվել, ասել է Քրիստ Մանարյանը: Ըստ կրթսեր Մանարյանի, նախորդ տարի  մշակույթի նախարարությունն անցյալ տարի խոստացել էր վերանորոգել այս փոքր նկուղային տարածքը, բայց հետո պարզվեց, որ, ինչպես միշտ, դրամ չունի դրա համար: «Միակ լուծումը՝ տարածքը պետք է սեփականաշնորհել` գտնելու համար անհատների, ովքեր էլ կօգնեն, որ թատրոնը սկսի գործել առաջվա պես, և հուսանք` առաջվանից էլ ինտենսիվ: Ես դիմում գրեցի ներկայիս վարչապետ պարոն Կարապետյանին` խնդրելով, որ նա հորս և ինձ ընդունի` այս ամենի հետ կապված:

Աշխատակազմից ինձ պատասխանեցին՝  հիմա վարչապետն ընդունել չի կարող, քանի որ քաղաքացիների ընդունելություն չունի, միգուցե հաջորդ ամսվա մեջ: Ուզում եմ հուսալ, որ ընդունելությունը կկայանա»:

 

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed