Հեքիաթների եռաչափ գրքեր՝ ճապոնացի նկարչուհուց
Ամերիկացի ժամանակակից գրող Ջորջ Մարտինը վստահ է, որ «հեքիաթներն ասես հին ընկերներ լինեն, որոնց պետք է այցելել ժամանակ առ ժամանակ», և եթե սովորական պատմությունները տարիների հետ մեկտեղ սկսեն ձանձրացնել, ապա Yusuke Oono-ի հեքիաթային գրքերի հետ հանդիպումները կդառնան իսկական իրադարձություն ոչ միայն փոքրիկների, այև մեծերի համար: Գրքերը, որոնք ստեղծում է այս ճապոնացի նկարիչը, կրում են «360° book» անվանումը, քանի որ դրանք հնարավոր է թեքել 360 աստիճանով: Արդյունքում ընթերցողն ականատես է դառնում մի հետաքրքրաշարժ «թղթային ներկայացման»:
Յուրքանչյուրը բաղկացած է 40 էջերից, իսկ ահա կերպարները ստացել են թղթից՝ լազերի օգնությամբ: Նկարիչը մանրակրկտորեն աշխատել է յուրաքանչյուր տեսարանի վրա, այնուհետ նոր հավաքել ամբողջության մեջ:
Երբ գիրքը բացվում է, բոլոր կերպարները մեխանիկորեն հայտնվում են շարժման մեջ և ընթերցողի աչքի առաջ գիրքը կարծես «կենդանանում է»՝ դառնալով տարածական:
- Previous Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել. Ս. Սարգսյան
- Next Հին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին` Թուրքիայում. CNN