Հետաքրքիր փաստեր Պիեռ Ռիշարի մասին

 

 

  1. Արդեն 40 տարի նա երթևեկում է մոտոցիկլետով:
  2. Տարբեր ֆիլմերում նրա մարմնավորած տարբեր կերպարները հիմնականում երկու անուն ունեն՝ Ֆրանսուա Պերեն և Ֆրանսուա Պինյոն:
  3. Առաջին մեծ դերը խաղացել է 30 տարեկանում՝ «Երջանիկ Ալեքսանդրը» ֆիլմում:
  4. Ռիշարը լավ պարող դառնալու մեծ հնարավորություններ է ունեցել: Ականավոր պարուսույց Մորիս Բեժարը Ռիշարին իր բալետի թատերախումբ է հրավիրել:
  5. Տասնվեց տարեկանում սիրահարվել է Մարինա Վլադիին:
  6. Հագուստ գնել չի սիրում և կարող է տարիներ շարունակ նույն ոտնամանները հագնել:
  7. Սիրած կերակուրը սպիտակ գետնասունկն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանը դարձավ 82 տարեկան:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed