Հետաքրքիր փաստեր Ալեն Դելոնի մասին

Երիտասարդ տարիքում Ալեն Դելոնը միշտ հագնում էր կաշվե բաճկոն: Կաշվե բաճկոնը լավ տաքացնում էր փողոցային շներին, որոնց նա փրկում էր ցրտից: Այսօր, 81-ամյա դերասանը ունի 5 շնանոց, ուր խնամում է անտուն շներին:

«Իմ տանը միշտ շուն է եղել: Ես ինքս շան տեսակ եմ բուծել: Շներն ինձ հիշեցնում են հիվանդ երեխաներին, որոնց 10-14 տարվա կյանք է տրված…»:

Դելոնը վաղուց բնակվում է Շվեյցարիայում, շուն է պահում: Մի անգամ, իմանալով, որ Պիրինեյներում սադիստները շանը բենզինով ցողել են և այրել՝ օգնության է շտապել: Շանը կարողացել է փրկել, իսկ չարագործներին դատի է տվել: Նա հետևողականորեն է եղել մինչև վերջ, պահանջելով խիստ պատիժ: Արդարությունը հաղթել է: Սադիստներին դատապարտել են ազատազրկման:

Ալեն Դելոնը մանուկ հասակից է շուն սիրել. «Մի անգամ ոտքով խփեցի շանս՝ Գալային, իսկ նա նստեց և սկսեց լաց լինել: Այդ օրվանից ես հատուկ վերաբերմունք ունեմ այդ կենդանիների հանդեպ, և հիմա իմ բոլոր շները միայն ժպտում են»:

«Միշտ հիացել եմ անտուն մարդկանց հետ ապրող շներով: Նրանք անձնուրած ծառայում, սիրում և նվիրվում են իրենց տերերին: Նրանք չգիտեն իրենց տիրոջ սոցիալական վիճակի մասին: Շներն ընդհանրապես չգիտեն, թե ով է իրենց տերը մարդկանց աշխարհում, սիրում են, և վերջ: Իմ շունը չգիտի, որ ես Ալեն Դելոնն եմ, Ֆրանսուա Միտերանի լաբրադորը չգիտեր, որ իր տերը Ֆրանսիայի նախագահն է: Նրանք իսկապես անկեղծ են, մինչև վերջ»:

Ալեն Դելոնի կալվածքում ապրում է 8 շուն: Նա այնտեղ կառուցել է ժամատուն, որի շրջակայքում թաղել է բոլոր այն շներին, ում ժամանակին պահել է, խնամել է: Իսկ մահից հետո, ուզում է, որ իր գերեզմանն էլ այդտեղ լինի, ասելով, որ դա մեծ ճոխություն կլինի:

Նա իր բարեկամ Բրիջիտ Բարդոյի հետ անընդհատ խնամում է շներին, պաշտպանում նրանց:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը. xochu-vse-znat.ru

Նյութը վերահրապարակվեց առանց խմբագրման

Աղբյուրը՝ blog.168.am

Տարածել`
Share

You may also like...