Հացի ու մահվան ՀՈՏԸ. Կարինե Խոդիկյան

Ավետին կաթվածը գամեց անկողնուն: Անետը էլի ամեն գիշեր գնում էր հաց թխելու, մինչև մի լուսադեմի տուն մտնելով՝ տեսավ Ավետի շնորհակալ հայացքն ու հասկացավ՝ ինչ է ուզում ասել իրեն. տան մեջ միայն հացի բույրն էր, այդ գիշեր թխված հացի, որի խմորը, վերջին ուժերը հավաքելով ու լացի հետ խառնելով, հունցել էր Անետը: Կինը նստեց ամուսնու կողքին, բռնեց ձեռքն ու օգնեց նրան անցնել վերջին վայրկյանների միջով, շշնջաց այն բառերը, որոնք ցույց էին տալու վերջին ճանապարհի սկիզբն ու կարողացավ կարդալ նրա վերջին խոսքերը՝ խամրող աչքերի մեջ: Անետը գիտեր, որ իր Ավետը հանգիստ է,   որովհետև տանը մնացել է միայն հացի բույրը, իսկ մեռելահոտը, որ խարան էր դարձել իրենց ընտանիքի համար, քիչ առաջ տնից դուրս եկավ ու նոր տուն է փնտրում:

Աղբյուրը` thearmenians.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed