Հարփեր Լիի նոր վեպի ընթերցողները բողոքում են պակասող էջերից

Հարփեր Լիի «Գնա պահակ դիր» նոր վեպի ընթերցողները բողոքում են, որ գրքի վերջին էջերի տեքստը բացակայում է, գրում է The Guardian-ը։ Penguin Random House հրատարակչությունը բազմաթիվ բողոքներ է ստացել ընթերցողներից, և դեռևս պարզ չէ, թե ինչու է տեղի ունեցել խոտանը, և քանի գիրք է լույս տեսել խոտանով։
«Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակությունը վաճառքի առաջին օրը իրացվել է 105 հազար օրինակով՝ և տպագիր, և էլեկտրոնային տարբերակով։
Հրատարակչության ներկայացուցչի խոսքով՝ խոտանի պատճառը տպագրատան սխալն է եղել։
- Previous Միլա Յովովիչը սափրել է գլուխը «Չարի կացարանը 6» ֆիլմում նկարահանվելու համար
- Next Հայկական լապտերներ՝ Հիրոսիմային և Նագասակիին