Հարսանեկան հավաքածու՝ նորաձև հարսիկների համար. լուսանկարներ

 

Հարսանեկան հավաքածուի հիմքում պատմություն է. տեսակով լինելով մինիմալիստ՝ ցանկություն եղավ նման բազմաշերտ, ճոխ հագուստի պատմություն ունեցող ժամանակաշրջանը ստեղծել ավելի պարզ, հասարակ, միևնույն ժամանակ չկորցնելով իսպանական վերածննդի հագուստի կոնստրուկտավորումը և էսթետիկական սիմվոլիզմը, այն կրող հերոսուհուն փոխանցել իսպանական վերածննդի հպարտ կնոջ կերպար: Եվ արդյունքում ստեղծվեց (անսովոր) հարսանեկան հավաքածու։ Սեփական աշխատանքի մասին այսպիսի բնորոշում է տալիս մոդելավորող, գեղանկարիչ Թինա Փափախչյանը: Համաշխարհային համաճարակ կորոնավիրուսի հիմնական ատրիբուտներից մեկի՝ դիմակի ու ստեղծված հավաքածուի ենթադրյալ կապի մասին զրուցել ենք Հյուրասրահի տաղավարում:

 

Ինչպես կանդրադառնա կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մադկանց հագուկապի մաս կազմող դիմակն ու ձեռնոցը համաշխարհային նորաձևության և առաջիկա տարիների թրենդների ստեղծման վրա:

Ամբողջ պատմություն մեջ պատերազմներից,նման վիրուսներից հետո նոր կյանքա սկսվել , նորաձևության մեջ նոր թրենդներ են առաջացել։Այս ժամանակահատվածն էլ պատմության մեջ կնշմարվի դիմակի միջոցով:

Արդյոք միայն համաճարակի առկայությունն էր, որ ստեղծվեց ձեր նոր շարքը և այլ պատճառները ևս կան:

Ցանկությունը ծնվեց այն պահից երբ ուսումնասիրեցի հագուստի պատմություն , և հատկապես ոգեշնչվեցի իսպանական վերածննդի թե սիլուետով և թե գեղեցկության իդեալներով : Ինձ համար պատմական արվեստի ժառանգությունը միշտ ոգեշնչման հիմք է հանդիսանում։ Այս հավաքածուն նույնպես այդ ժառանգությունը գտնելու և բացահայտելու մի ընթացք է եղել:

Քանի՞ մոդել է ներառված հավաքածուում:

«Թինա Թին» հարսանեկան հավաքածուն շարունակական է լինելու, իսկ իսպանական վերածննդից ոգեշնչված դեռ 10 մոդել է, որից 3-ն իրագործված է:

Վերջին շրջանում համայն մարդկությանը «հարազատ» դարձած դիմակի մոտիվը բացի շարքը, առօրյա հագուստների հետ կապված արդյո՞ք ունենք մտահղացում:

Առօրյա դիմակներ ստեղծելու իմաստը չեմ տեսնում քանի որ կտորից դիմակները ոչ մի պաշտպանիչ ֆունկցիա չունեն այլ ընդհակառակը ավելի հեշտ են վիրուսը կլանում իր մեջ։ Դեռ մեկ տարի առաջ, երբ հետազոտություններ էի կատարում, էսքիզավորում էի, պատկերացում չունեի, որ նման համաճարակային ժամանակահատված է մեզ սպասվելու, իմ մոդելների դեմքերն ամբողջովին ծածկված կամ կիսածածկված են լինելու։ Եվ նոր եմ հասկանում, որ անկախ իմ կամքից՝ այս հավաքածուն դարձավ 2020-ի հարսանեկան թրենդ:

Առաջիկայում հագուստի կամ աքսեսուարների հատկապես ո՞ր տարրերի վրա եք պատրաստվում հատուկ շեշտադրություն անել

Հարսանեկան հավաքածուուի մյուս մոդելներն ենք իրականացնում ,և աշխատում ստեղծել հետաքրքիր դիմակներ ոչ միայն հարսնացուների համար այլ համարձակ և կրեատիվ միտք ընդունող աղջիների համար։

 

Զրուցեց Վարդիթեր Գիշյանը

Տարածել`
Share

You may also like...