Հարուկի Մուրակամին վերջին 9 տարում առաջին անգամ պատմվածքների ժողովածու կթողարկի

Հայտնի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին մտադիր է այս տարվա ապրիլին թողարկել պատմվածքների նոր ժողովածու, որը կդառնա առաջինը վերջին 9 տարում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

«Տղամարդիկ առանց կանանց» խորագրով հավաքածուում կլինի մեկ նոր պատմվածք և ևս 5 պատմություն, որոնք նախկինում հրապարակվել են տարբեր ճապոնական ամսագրերում։

64-ամյա Մուրակամին ժամանակակից ամենահայտնի գրողներից է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հարուկի Մուրակամին վերջին 9 տարում առաջին անգամ պատմվածքների ժողովածու կթողարկի”

Leave a Reply

Your email address will not be published.