Հարուկի Մուրակամին ինը տարիների ընթացքում առաջին անգամ նովելների ժողովածու է թողարկել

Հարուկի Մուրակամիի` վերջին ինը տարիների ընթացքում առաջին նովելների ժողովածուն արդեն վաճառքի է հանվել Ճապոնիայի տարածքում: «Տղամարդիկ առանց կանանց» խորագրով գրքում վեց ստեղծագործություններ են տեղակայված:

Գրքի վաճառքը սկսվել է կեսգիշերին` Տոկիոյի ամենախոշոր գրախանութներից մեկում` «Կինոկունիայում»: Մեկնարկից կես ժամ առաջ ժամանակի հակադարձ հաշվարկ է սկսվել, որին հեղինակի` Ճապոնիայի տարբեր շրջաններից ժամանած շուրջ 70 երկրպագուներ են մասնակցել: Միեւնույն ժամանակ Մուրակամիի ստեղծագործությունների իմացության մրցույց է կազմակերպվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հավաքածուի մեջ ընդգրկված ստեղծագործությունների շարքում են «Վարիր իմ ավտոմեքենան». «Երեկ», «Շահրեզադե» եւ առաջին անգամ հրապարակվող «Տղամարդիկ առանց կանանց» նովելները:

Գրքի տպաքանակը 300 հազար օրինակ է կազմում: Մուրակամիի նախորդ գիրքը` «Դժգույն Տասակի Ցուկուրուն եւ նրա ուխտագնացության տարին» վեպը, 500 հազար օրինակ տպաքանակով էր թողարկվել, սակայն կրկնապատկվել էր վաճառքի մեկնարկից  արդեն մեկ շաբաթ անց: 2009-2010թթ. թողարկված «1Q84» եռահատոր աշխատությունը 7 միլիոն օրինակ տպաքանակով էր լույս տեսել:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հարուկի Մուրակամին ինը տարիների ընթացքում առաջին անգամ նովելների ժողովածու է թողարկել”

Leave a Reply

Your email address will not be published.