Հարուկի Մուրակամին թվային տարբերակով կյանքի բոլոր իրավիճակների վերաբերյալ խորհուրդների 8 հատոր է հրապարակել

Այս տարվա հունվարին գրող Հարուկի Մուրակամին հայտարարել էր, որ ցանկանում է նամակագրություն ունենալ իր ընթերցողների հետ և առաջարկել էր իրեն հարցեր տալ։ Ճապոնացի հեղինակը մտածել է, որ կստանա մոտ 10.000 նամակ։ Սակայն ստացել է 37.465 նամակ, գրում է Комсмольская правда-ն։

«Մի անգամ ես մարզադաշտում էի, և հանկարծ հասկացա, որ հարցեր եմ ստացել ավելի շատ թվով մարդկանցից, քան կարող է տեղավորել այս մարզադաշտը»,- ասել է Մուրակամին։

Պատասխանել, իհարկե, հաջողվել է ոչ բոլորին, սակայն 3.716 նամակ նա կարողացել է «հաղթահարել»՝ իր երկրպագուներին տալով բազմաթիվ խորհուրդներ կյանքի տարբեր իրավիճակների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ստացվել է մեծ չափերի հարցազրույց, քանի որ Մուրակամին շատ է պատմել իր մասին։

«Շինչոժա» ճապոնական հրատարակչությունը թողարկել է գիրք, որում ներառվել է Մուրակամիի նամակագրությունից մոտ 500 հարց ու պատասխան։ Սակայն դա ամբողջը չէ. գոյություն ունի նաև թվային տարբերակը, որում նամակագրությունն ամբողջությամբ է։ Եթե այն լույս տեսներ թղթային տարբերակով, ապա 8 հատոր կզբաղեցներ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հարուկի Մուրակամին թվային տարբերակով կյանքի բոլոր իրավիճակների վերաբերյալ խորհուրդների 8 հատոր է հրապարակել”

Leave a Reply

Your email address will not be published.