Հարի Փոթերի 8-րդ գիրքն արդեն վաճառքում է

tert.am-ը գրում է՝

Ջոան Ռոուլինգի` Հարի Փոթերի մասին շարքի 8-րդ գիրքը գրախանութներում կլինի հուլիսի 31-ին կեսգիշերին` Ռոուլինգի և նրա ստեղծագործությունների գլխավոր հերոսի ծննդյան օրը, ասվում է Scolastic հրատարակչության Twitter-ում, փոխանցում է segodnya.ua-ն:

Գիրքն արդեն ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում նախապատվերների քանակով: Նրա բովանդակությունը խիստ գաղտնի է պահվում: Գիրքն իրենից ներկայացնում է համանուն պիեսի հեշտացված տարբերակը, որի պրեմիերան կկայանա հուլիսի 30-ին:

Պիեսի նախնական ցուցադրությունը կայացել է հունիսի սկզբին, տոմսերը սկսել են վաճառվել նախորդ տարվա հոկտեմբերից: Առաջին օրը վաճառվել է 175.000 տոմս:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed