Հարի Փոթերի երկրպագուներին կառաջարկվի մասնակցել Հոգվարթսում սուրբծննդյան ճաշին՝ 350 դոլարի դիմաց

Հրաշագործ Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրքերի շարքի երկրպագուներին կառաջարկվի մասնակցել սուրբծննդյան ճաշին Հոգվարթս ամրոցի գլխավոր սրահում, գրում է lenta.ru-ն։

Հանդիսությունը կկազմակերպի Warner Bros. Studio Tour London ընկերությունը՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի «Փոթերի թանգարանի» շրջանում (սրահներում, որտեղ նկարահանվել են Փոթերի մասին ֆիլմերը)։

«Հոգվարթսում» ճաշը գնահատվել է մոտ 350 դոլար։ Հյուրերին կառաջարկվեն Փոթերի և նրա ընկերների սիրելի ուտելիքները: Ճաշի մասնակիցներին նաև կշնորհեն մեկական կախարդական փայտիկ:

Ճաշի արժեքի մեջ է մտնում նաև ստուդիայով էքսկուրսիան: Հյուրերը կնայեն Գրիֆինդոր ֆակուլտետի հյուրասենյակը, Հոգվարթս-էքսպրես գնացքը և այլ հայտնի վայրեր։

Փոթերի մասին ֆիլմերի նկարահանումներից հետո կինոտաղավարները Warner Bros. ընկերության կողմից վերածվել են Հարի Փոթերի թանգարանի։ Գրեթե բոլոր տեսարանները նկարահանվել են հենց այդտեղ, այդ պատճառով որոշվել է պահպանել դեկորացիաներն ու կառույցները և կազմակերպել էքսկուրսիաներ գրքի հերոսների երկրպագուների համար։

Տարածել`
Share

You may also like...