Հավատում եմ, որ համշենական երգը կարող է դիպչել մարդկանց սրտին

 

«Ես հավատում եմ, որ համշենական երգը կարող է դիպչել աշխարհի մյուս ծայրում ապրող մարդկանց սրտին, ես հավատում եմ դրան», – թուրքական «Բիրգյուն» պարբերականին տված հարցազրույցում ասել է «Մելուսես» խմբի մեներգիչ Քորայ Չելիքին:  Խումբը հադիսատեսին առավել հայտնի է «Կարմի» և «Խադուլիք» երգերով:

Նշենք, որ «Խադուլիքը» նաև խմբի 2015 թվականին թողարկած ալբոմի անվանումն է, իսկ խումբը  ստեղծվել է  2009 թվականին՝ Ստամբուլում:

Չելիքը զրույցում հատկապես շեշտում է համշենական երաժշտության միջոցով անհետացման եզրին գտնվող Համշենի հայկական բարբառը կենդանացնելու և նոր սերնդին որպես ժառանգություն փոխանցելու կարևոր դերի մասին:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed