Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին պատմող՝«Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագծի հեղինակին

Ս. թ. հուլիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ամերիկահայ ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Հանդիպման առանցքում եղել է Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը: Ֆիլմի սցենարը գրվել է ԱՄՆ-ում ստեղծագործող Քրիս Բոժալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հիման վրա: Ի դեպ, այն ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկն է: Համանուն ֆիլմի դեպքերը ծավալվում են Գերմանիայի արխիվներից ԱՄՆ հասած մի լուսանկարի շուրջ, որտեղ պատկերված է ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանը: Նրա ժառանգներից մեկն էլ սկսում է հետաքրքրվել, թե 1915 թվականի ողբերգությունից 100 տարի անց, ինչպես է տատի լուսանկարը հասել ԱՄՆ:

Նախարար Հասմիկ Պողոսյանի հետ զրույցում կինոռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանն ասել է, որ իր համար, որպես հայ մարդ, շատ կարևոր է այդ կինոնախագծի իրականացումը: Հասմիկ Պողոսյանն իր հերթին վստահեցրել է, որ ցանկանում է իրականացված տեսնել ցեղասպանության վերաբերյալ յուրաքանչյուր հետաքրքիր նախագիծ: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ պատրաստ է քննարկել կինոնախագծին աջակցելու ձևաչափերը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին պատմող՝«Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագծի հեղինակին”

Leave a Reply

Your email address will not be published.