Հասմիկ Պապյանը կմասնակցի Տիգրան Մանսուրյանի համերգ-երեկոյին

Գյումրու «Սև բերդ» ամրոցում նոյեմբերի 18-ին կկայանա Տիգրան Մանսուրյանի համերգ-երեկոն:

Ծրագիրը կիրականանա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան), Գյումրիի Տիրամայր Հայաստանի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Ռոբերտ Մլքեյան) մասնակցությամբ։

Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է։

Նշենք, որ համերգին մասնակցելու նպատակով  Հայաստան է ժամանել Հասմիկ Պապյանը։

 

Տարածել`
Share

You may also like...