Հասարակությանն անծանոթ Խանջյանը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր բացվելու է «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանին:  Այս մասին գրում է Panorama.am-ը: Ցուցադրությունը գործելու է 2016 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2017 թվականի փետրվարի 19-ը:

Հանրային բացումը կլինի նոյեմբերի 11-ին է, մուտքն անվճար է:

Նեշեքն, որ  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում է գտնվում վարպետի հայտնի մոնումենտալ որմնանկարը: Ցուցադրությունում ընդգրկված են Խանջյանի չցուցադրված էսքիզները ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, որոնք ներկայացնում են նրա ստեղծագործության երեք կարևոր ոլորտները՝ գրքի ձևավորում և նկարազարդում, ինտերիերների (հիմնականում՝ եկեղեցական) դիզայն, ինչպես նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գտնվող մոնումենտալ եռամաս որմնանկարը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն է ներկայացնելու Խանջյանի գեղարվեստական ժառանգության կարևոր շերտերը, որոնց մի մասը հայտնի չէ հանրության լայն շրջանակներին: Հիմնականում գրաֆիկական էսքիզներից բաղկացած «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը բացահայտում է արվեստագետի հանրահայտ կոթողային գործերի ստեղծման պատմությունը: Խանջյանը դարձավ ազգային պատումի, ազգային-ազգագրական նոր պատկերագրության և էթնո-մոդեռն ուղղության կերտողներից մեկն ու առաջատարը խորհրդահայ կերպարվեստում:

«Այս ցուցադրությունը նոր առիթ է հանդիսանում անդրադառնալու մեծ արվեստագետ և հայրենասեր Գրիգոր Խանջյանի դերին և ներդրմանը հայրենիքի մշակութային կյանքում: Ինչպես ոչ վաղ անցյալում, այսօր ևս իր արվեստով Գրիգոր Խանջյանը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը ներկա և գալիք հայ սերունդների համար»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed