Հանրահայտ ABBA-ն Ստոկհոլմի բեմում. The Guardian

Back on top ... Abba.
1982թ.ից հետո առաջին անգամ շվեդական հանրահայտ ABBA խումբն անցած հանգստյան օրերին վերամիավորվել է ու կարճ ելույթով հանդես եկել Ստոկհոլմում, ինչն անցած 30 տարվա մեջ առաջին դեպքն էր:
The Guardian-ի հաղորդմամբ Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկոգը, Անի- Ֆրիդ Լինգստադը և Բենի Անդերսոնը վերամիավորվել են՝ նշելու իրենց համույթի ստեղծման համար հիմք հանդիսացած հանդիպման 50- ամյակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 50 տարի առաջ առաջին անգամ հանդիպել են Ուլվեուսն ու Անդերսոնը, որոնց հետագայում միացել են նաև Ֆելտսկոգն ու Լինգստադը:
«Սա ուղղակի ապշեցուցիչ զգացողություն էր: Զգացմունքներս խեղդում են ինձ: Դա մի ամբողջ կյանքի պատմության մասին էր, որը մենք կարոտով ենք հիշում»,- Expressen պարբերականի հետ զրույցում ասել է Լինգստադը:
- Previous Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու կտավը. РИА Новости
- Next Պատկերների ինքնատիպ մոտեցում.boredpanda.com