Հանրահայտ Դամբո փղիկի մասին ֆիլմ կնկարահանվի
Ամերիկյան Disney ընկերության ամենահայտնի ու սիրված մուլտֆիլմերից մեկի` «Դամբոյի» մասին ֆիլմ է նկարահանվելու, հայտնում է The Telegraph-ը։
Երկարականջ կրկեսային փղիկի մասին ֆիլմը կտևի 1 ժամից մի քիչ ավելի։ Ըստ The Hollywood Reporter-ի տեղեկությունների, ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջասթին Սփրինգերը։ Մինչդեռ սցենարով կզբաղվի «Տրանսֆորմերներ» ֆիլմաշարի սցենարիստ Էռն Կրյուգերը։
Աղբյուրը հավելում է, որ «Դամբոն» 1941 թվականին թողարկված ամերիկյան անիմացիոն կինոնկար է, որը նկարահանել է Ուոլտ Դիսնեյը։ Այն Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերից չորրորդ է։«Դամբոն» պատմում է արտասովոր երկար ականջներով փղիկի մասին, որը փորձում է պաշտպանվել շրջապատի ծաղրուծանակից և գտնել իր երջանկությունը։
- Previous Հայաստանցի երեխաները Լիդիցեի 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում արժանացել են մրցանակների
- Next Թարգմանիչ Սամվել Մկրտչյանը հրատարակել է 5 մեծարժեք գիրք