Հանուն երջանկիկ լինելու արժեր հիմար լինել. Վոլտեր

(18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ-փիլիսոփաներից մեկն է, հայտնի է նաև որպես բանաստեղծ, արձակագիր, երկիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան):

Կրթությունը չի կարող ունակություն տալ, կարող է միայն զարգացնել։

Սերը, լինելով մարդու ամենաուժեղ կիրքը, գերի է վերցնում սիրտը, մարմինը և գլուխը։

Մեկ լավ ընկերը բազում բարիքներից ավելի լավ է։

Եթե ինչ-որ բան հիմար է հնչում, երգիր այդ մասին։

Որոշ խելացի մարդիկ հիվանդ են աթեիզմով, իսկ հիմարները` սնահավատությամբ։

Ես գիտեմ մի քանի մեծ հրաշքներ. օգնել ընկերոջը իր տառապանքի մեջ, հանգստացնել եղբորը, չհիշել թշնամու մոլորությունը։

Մարդկության ամենավատ հիվանդությունը անքաղաքավարությունն է։

Եթե դուք ասեք այն ամենն, ինչ ձեր մտքին է, շուտով կձանձրացնեք զրուցակցին։

Աշխատասիրությունը փրկում է մարդուն ձանձրույթից, կարիքից և աղքատությունից։

Երբ մարդը պետք է միայն ինքն իրեն, ապա ոչ մի բանի պետք չէ։

Եթե Աստված չլիներ, արժեր նրան հորինել։

Հանուն երջանկիկ լինելու արժեր հիմար լինել։

Տարիների հետ բոլոր կրքերը մարում են, միայն էգոիզմը չի մարում։

Ճշմարտություն, ազատություն եւ բարեգործություն, ահա թե հանուն ինչի արժե ապրել։

Գործը հաճախ վայելքի հայրն է։

Որքան անհեթեթություններ են մարդիկ ասում, երբ ցանկանում են որեւէ նոր բան ասել։

Նա, ով կրճատում է իր հաճույքները, միշտ էլ բավականաչափ հարուստ է։

Վտանգավոր է լինել ճիշտ, երբ իշխանությունը սխալվում է։

Մտածող մարդը ազգություն չունի, նա ոչ ֆրանսիացի է, ոչ էլ անգլիացի, նա, ով մեզ լուսավորում է, մեր ազգակիցն է։

Պատերազմը վայրենի գազանի է վերածում մարդկանց, ովքեր ծնվել են որպես եղբայր ապրելու համար։

 

Հեղինակ Աշխեն Քեշիշյան

Աղբյուրը ` hraparak.am

Նյութը հրպարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed