Հանդիսատեսին է սպասվում «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը. The Daily Mail

 12 տարվա դադարից հետո Մել Գիբսոնը պատրաստվում է նկարահանել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը: Նշենք որ առաջին մասը  մեծ էկրան էր բարձրացել 2004թ. և մեծ հնչեղության արժանացել: Այն համաշխարահային կինովարձույթում հավաքել է շուրջ 612 մլն դոլար:

Այս մասին նշում է The Daily Mail-ը և ավելացնում, որ  60-ամյա աստղը ներկայում գրում է ապագա ֆիլմի սցենարը` համագործակցելով Ռանդալ Ուոլեսի հետ:

Հայտնի է, որ նոր ֆիլմը պատմելու է Քրիստոսի սուրբ հարության ու դրան հաջորդած իրադարձությունների մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գիբսոնի նոր աշխատանքը, ի տարբերություն առաջին ֆիլմի, չի պարունակի այդքան շատ դաժան տեսարաններ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed