Հայ և չինացի արվեստագետների միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություններ

Կոմպոզիտորների միության  տեղեկություների համաձայն  «Համագործակցություն»  նախագծի շրջանակներում այս ամսվա ընթացքում հայ պատվիրակությունը՝ ի դեմս ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, ՀԿՄ աշխատակազմի ղեկավար Սվետլանա Ալեքսանյանի և ՀԿՄ արտասահմանյան կապերի հանձնախմբի ղեկավար Լևոն Չաուշյանի, մեկնել էր Չինաստան`մասնակցելու  պատասխան համերգային ծրագրին: Համերգի ժամանակ հնչել էին երկու երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ չինացի երաժիշտների կատարմամբ:

Աղբյուրը նշում է, որ պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ էր ունեցել Պեկինում` ՉԺՀ-ի Երաժիշտների ասոցիացիայի ղեկավար պարոն Խան Քսինյանի հետ, ՉԺՀ-ի ժողվրդական հրատարակչության ղեկավար տիկին Մո Յունհյուի և Խանջոյի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար պարոն ՋիուՀուա Յանգի հետ:

Երկու երկրների արվեստագետների միջև ձեռք է բերվել ապագա համագործակցության  նախնական պայմանավորվածություններ:

Չին հանդիսատեսը  մեծ հետաքրքրությամբ և ջերմորեն էր ընդունել հայ երաժշտությունը:

Տեղեկության մեջ շվում է, որ  այս հանդիպումը, նորանկախ Հայաստանի կոմպոզիտորների առաջին պաշտոնական այցն է Չինաստան:

Վերջում հավելենք, որ  Համագործակցություն»  նախագծի շրջանակներում այս տարվա հուլիսին Հայաստանի Կոմպոզիտորների միությունը հյուրընկալել էր չինացի գործընկերներին, կայացել էր Հայ-Չինական ժամանակակից երաժշտության փառատոնը:

Լուսանկարը՝ Կոմպոզիտորների միության կայքից:

Տարածել`
Share

You may also like...