Հայ սաները մասնակցում են Մյունխենում կազմակերպված ցուցահանդեսին

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը: Ցուցահանդեսի կազմակերպիչ կազմակերպությանն անդամակցում է հայ նկարչուհի Մարի Ադամյանը:
«Պարբերաբար մասնակցում եմ այս կազմակերպության միջոցառումներին: Առաջարկ ստացա ցուցահանդեսում ներկայացնելու համար ուղարկել աշակերտներիս աշխատանքները: Մյունխեն եմ ուղարկել «Այբ» ավագ դպրոցի 20 աշակերտի գործեր»,- փախանցում է Panorama.am:
Նրա խոսքով «Դիմանկար» խորագրով ցուցահանդեսին մասնակցում են պրոֆեսիոնալ նկարիչներ տարբեր երկրներից, ովքեր կազմակերպության անդամները են և երկու դպրոց՝ Իտալիայից և Հայաստանից, որոնց ուսուցիչները նույնպես կազմակերպության անդամ են։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 13-ը:
- Previous Տեղի ունեցավ պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
- Next Հայ գեղանկարիչների աշխատանքները ներկայացվեցին Լիբանանում