Հայ ռեժիսորը պարգեւատրվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայում ներդրման համար

Հայ հայտնի վավերագրող-ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը Յիգլավում (Չեխիա) Վավերագրական կինոյի միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել:

Ըստ «Prague Post»-ի, ռեժիսորը պարգեւը ստացել է համաշխարհային կինեմատոգրաֆիայում ներդրման համար:

Փառատոնի տնօրեն Մարեկ Գովորկիի խոսքով, իր աշխատանքներում Փելեշյանին հաջողվում է մի քանի րոպեի ընթացքում կյանքի իմաստը ներկայացնել այնպես, որ այն մշտապես մնում է կինոյի պատմության մեջ:

Այս տարի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն անցկացվո փառատոնի ընթացքում 250 ֆիլմ է ներկայացվելու, այդ թվում՝ 58 համաշխարհային, 9 միջազգային եւ 11 եվրոպական պրեմիերաներ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայ ռեժիսորը պարգեւատրվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայում ներդրման համար”

Leave a Reply

Your email address will not be published.