Հայ ջութակահարը Ուելվեում համերգ տվեց ի պատիվ Իսպանիայում իր 15-ամյա գործունեության

Հայ ջութակահար Արա Մալիքյանը հուլիսի 23-ի երեկոյան համերգով հանդես եկավ իսպանական Ուելվե քաղաքի Մեծ թատրոնի բեմում: «15» անունով համերգը նվիրված է Իսպանիայում նրա բնակության 15 տարվան, որի ընթացքում  նա ավելի քան 4 հազար համերգ է տվել: Այդ մասին գրել է «Huelva Información»-ը:

Արա Մալիքյանը ծնվել է Լիբանանում 1968թ-ին: Նա ուսումը սկսել է Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին: 12 տարեկանում առաջին համերգն է տվել:

Ջութակահարը արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում Մենդելսոնի, Սարասատեի, Պագանինիի մրցանակների:Գ երմանիայի մշակույթի նախարարությունը 1993թ-ին նրան պարգևատրել է ձեռքբերումների և աշխատանքին նվիրվածության համար: Մալիքյանը ելույթ է ունեցել աշխարհի տարբեր բեմերից, այդ թվում Քարնեգի-հոլում, Մադրիդի Երաժշտության ազգային դահլիճում և այլն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայ ջութակահարը Ուելվեում համերգ տվեց ի պատիվ Իսպանիայում իր 15-ամյա գործունեության”

Leave a Reply

Your email address will not be published.