Հայ մասնակիցը հաղթել է Հոլոքոստին նվիրված աշխատանքների մրցույթում

Մոսկվայում տեղի է ունեցած «Հոլոքոստ. հիշեցում և նախազգուշացում» վերնագրով Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված 9-րդ միջազգային մրցույթը:  17-ամյա Միքայել Հարությունյանն իր «Կոտրված մանկություն» կտավով արժանացել է մրցույթի առաջին մրցանակի:

Միքայելն ասում է, որ 9-րդ միջազգային մրցույթի հայաստանցի միակ ներկայացուցիչն էր: Նախքան Հոլոքոստի  զոհերին նվիրված իր նկարի մասին խոսելը նշում է, որ ինքն արդեն 2 կտավ ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Որոշեցի նկարել նաև հրեաների ցեղասպանության մասին»,- նկատում է Միքայելը: Մրցույթի մասնակիցների թիվը 1200 էր, իսկ եզրափակչ էր անցել 3 տասնյակից ավելի մասնակից:

Միքայելի խոսքով՝  մրցութային օրերին այցելուները մեծ ուշադրությամբ էին նայում իր նկարը: Ասում է՝ այդ վերաբերմունքից ինքն զգում էր, որ նկարը տպավորիչ է: Սակայն առաջին մրցանակին արժանանալուն չէր սպասում: «Երբ ասացին, որ առաջին տեղն եմ զբաղեցրել, շատ ուրախացա: Անգամ իմ պատվին հրեա ուսանողներից մեկը հայերեն բանաստեղծություն էր գրել, որն արտասանեց բեմից՝ նվիրելով Հայաստանին: Այն կոչվում էր «Հայաստանի գարունը»»,- պատմում է 17-ամյա պատանին:

Հակասեմիտիզմի դեմ պայքարող եվրոպական «Շիմոն Վիսենթալ» կենտրոնի տնօրեն Շիմոն Սամուելսն իր ելույթում անդրադարձել է հայ մասնակցի ներկայացրած նկարին՝ ասելով, որ այն կցուցադրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում:

Տարածել`
Share

You may also like...