Հայ հեռուստադիտողը հնարավորություն ունի դտելու «Գրեմմի» մրցույթը

Երաժշտական ոլորտի ամենասպասված և սիրված «Գրեմմի» մրցույթը հայ հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու փետրվարի 13-ին, ժամը 05:00-ին՝ Առաջին ալիքի եթերում:

Մրցույթի կրկնությունը ներառված կլինի նաև Առաջին ալիքի երեկոյան եթերացանցում՝ «Հատուկ բաժին» ֆիլմաշարից անմիջապես հետո:

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» երաժշտական հեղինակավոր մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի 59-րդ անգամ: Միջոցառման ընթացքում լավագույններին կընտրեն 84 անվանակարգերում: Իսկ թե ովքեր կլինեն գրեմիակիր հաջողակները, պարզ կլինի արդեն մի քանի օրից:

Մրցույթը կմեկնաբանի Առաջինի հաղորդավար Արման Մարգարյանը

Աղբյուրը` aysor.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed