Հայ կանայք արժանի են տիտղոսների. Աննա Դեմիրխանյան

Անվանի հայ մոդել Աննա Դեմիրխանյանը, որը «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը, երազում է այն մասին, որպեսզի հայրենիքում նույնպես անցկացվեն նման հեղինակավոր մրցույթներ։

«Հայ կանայք արժանի են տիտղոսների, թագերի և ճանաչման»,- ասաց Դեմիրխանյանը Sputnik Արմենիայի թղթակցին։ Հայ գեղեցկուհին «Միսիս Եվրոպա 2016» մրցույթում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-5-ը Սոչիում, ներկայացրել է Կովկասը։ Դեմիրխանյանը Sputnik Արմենիային որոշ մանրամասներ պատմեց մրցույթին իր մասնակցությունից։  «Ամենահիշարժան և հուզիչ պահը զեկույցների երեկոն էր «Պայքար ընտանիքում բռնության դեմ» թեմայով տեսագրությունների ժամանակ։ Մենք այնքան արտասվեցինք… Դա շատ մտերմացրեց մասնակիցներին, քանի որ շատերը սկսեցին հիշել և պատմել անձնական փորձի մասին»,- ասաց Աննան։ Մոդելը խոստովանեց, որ շատ է հուզվել, երբ իմացել է, որ դարձել է փոխմիսիս Եվրոպա 2016։  «Իմ առաջին միտքն էր` մի՞թե ժյուրիի անդամներն ինձ են ընտրել։ Հետո՞։ Ես հաղթե՞լ եմ։ Հետո թեթև շոկի մեջ էի։

Միայն մեկ օր անց գիտակցեցի իմ հաղթանակը և մտածեցի, որ դա պատասխանատու տիտղոս է, պետք է համապատասխանել դրան ու արժանի ձևով կրել այն», — պատմեց Աննան։ Նա ասաց, որ ընկերացել է շատ մասնակիցների հետ, այլ երկրներ այցելելու հրավերներ ստացել, իր հերթին գեղեցկուհիներին նույնպես հրավիրել է Հայաստան։ «Շատ հաճելի, հարազատ, ընտանեկան մթնոլորտ էր տիրում։ Իհարկե, երբեմն լինում էին ինտրիգներ, խոսակցություն, հոգեբանական առումով ծանր պահեր։ Ինչ վերաբերում է մրցույթին, ապա ինձ համար ամենաբարդ փուլը դրան նախապատրաստվելն էր»,- ասաց Աննան։  «Միսիս Եվրոպա 2016» մրցույթի հաղթող է դարձել ռուսաստանցի Էլինա Բուտենկոն Նովոսիբիրսկից։ Մրցույթն անցել է մի քանի փուլով՝ ներկայանալ անգլերեն, տաղանդների մրցույթ, ազգային տարազ և դեֆիլե` երեկոյան զգեստով:

Մասնակցության պարտադիր պայմանն այն էր, որ բոլորը պետք է ամուսնացած լինեն և երեխա ունենան: Այս տարի մրցույթն առաջին անգամ տեղի է ունեցել Ռուսաստանում։

 

Նյութի աղբյուրը՝  armeniasputnik.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed