Հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները չի կարող փչացնել և ոչ մի հակամարտություն. Սոսո Պավլիաշվիլի

Օրեր առաջ սիրված երգիչ  Սոսո Պավլիաշվիլին ի պատասխան Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի նամակին հայտարարել է, որ համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները չի կարող փչացնել և ոչ մի հակամարտություն:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում երգիչը ասել է, թե՝ «Կգամ ես Բաքու, թե չէ՝ ես այդ դրամատուրգին չեմ հարցնելու, ես անգամ չգիտեմ՝ նա ով է: Նա այժմ հայտնի է դառնում, ես նրան շնորհավորում եմ: Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար»:

Հիշեցնենք, որ երգչի այս ելույթի հիմքը Ադրբեջանցի կինոգործիչ Ռամիզ Ֆաթալիևի հայտարարությունն է, թե.   «Սոսոն առաջիններից մեկն է համերգներով այցելել Հայաստան Ղարաբաղյան հակամարտության ժամանակ և այդ պատճառով իրավունք չունի դրանից հետո ելույթ ունենալ Բաքվում»:

 

Աղբյուրը՝  menq.org

 

 

 

 

Տարածել`
Share

You may also like...