Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձը հայերենն է. Հրանուշ Հակոբյան

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում կազմակերպված հեքիաթապատումին:

Սփյուռքի նախարարը հանդիպում ունեցավ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 դպրոցի երրորդ և չորրորդ դասարանների աշակերտների հետ, զրուցեց մայրենի լեզվի մասին, լսեց նրանց մտահոգությունները հայոց լեզվի մաքրության վերաբերյալ: Նա հիացավ մայրենիի մասին երեխաների բազմակողմանի գիտելիքներով: Երեխաները արտասանեցին հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ:

«Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձն է հայերենը, և մեզանից յուաքանչյուրի պարտքն է պահել, պահպանել ու զարգացնել այն»,- ասաց նախարարը:

Այնուհետև Հրանուշ Հակոբյանը երեխաների խնդրանքով ընթերցեց Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործություններից:

Նախարարը հորդորեց դպրոցում լավ սովորել բոլոր առարկաները, բայց առանձնակի սիրով ու հոգածությամբ կիրառել մայրենին, լսել ծնողների խորհուրդները և դառնալ լավ մարդ, լավ մասնագետ, լավ զավակ ու լավ հայ:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...