Հայ զինվորը խաղաղության ու կայունության պահպանման երաշխավորն է. Սերժ Սարգսյան

Այսօր մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Հանդիսավոր բացմանը ներկա էին հյուրե, պետական այրեր և քաղաքական ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ: բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որին հաջորդեց Ն.Ս.Օ.Տ.Տ գարեգին Բ Ամենայան հայոց կաթողիկոսի,  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ելույթները:

Բոլորի խոսքի և բարեմաղթանքի տրամաբանական շղաթան կամեցողությունն էր Հայաստան աշխարհի հզորցմանը, զարգացմանն ու ի Սփյուռ աշխարհի հայոց պետականության, ազգ-բանական գերագույն գաղափարի, նաև` մշակույթի պահպանմանը: Եվ ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, իսկպաես մեր անկայուն տարածաշրջանում հայ զինվորը խաղաղության ու կայունության պահպանման երաշխավորն է:

«Այսօր մենք պետք է գնահատենք մեր զինծառայողների հերոսությունն ու մարտական ոգին, սակայն չմոռանանք, որ կարճաժամկետ պատերազմում նաև կորուստներ ունեցանք: 2016-ի ապրիլին մենք վերստին ցույց տվեցինք մեր միասնականությունը և ոգու ուժը»,- ասաց նախագահ  Սարգսյանը՝ անդրադառնալով  2016-ի ապրիլյան պատերազմին` հավելելով, որ պետության դիրքորոշումը չի փոխվել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունն իր հայրենիքում ապրելու բնական իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր այս իրավունքն ամեն օր իրականացնում է պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ: Այս իրավունքը պատմական փաստ է, մնացյալ հարցերը կարելի կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Մենք ապացուցել ենք, որ մեզ անհնար է այս ճանապարհից շեղել»,-ր խոսքը  եզրափակեց Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքին հաջորդող ելույթներից Արամ Առաջինի խոսքով Հայաստանն ու Սփյուռքը ոչ թե գործընկերներ են, այլ  նույն ազգի զավակներն են: Հետևաբար, այս մեխանիզմը պետք է դրվի կայուն ապագայի  հիմքում:

«Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ, վայ մեզ, եթե միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայու հավանական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հավաքական տան նկատմամբ անելիք և ասելիք ունենք և պետք է ունենանք. պետք է հզորացնենք այն մեր ողջ կարողությամբ»,-ասաց նա:

Արամ Ա կաթողիկոսը շեշտեց, որ Սփյուռքի հզորացումը Հայաստանի հզորացումն է, գործընթացը պետք է լինի փոխադարձաբար:

Հիշեցնենք, որ  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կշարունակվի հաջորդող երկու օրերին.  սեպտեմբերի 18-20 ամենատարբեր ծրագրերով , համերգային միջոցառումներով կամփոփվի համաժոովը: Այս ծրագրի շրջանակում տեղի կունենա այցելություն դեպի Եղեռնի հուշահամալիր:

 

Անդրադարձը` Վարդ Գիշյանի

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...