Հայ դիզայներն այսօր հանդես է գալիս որպես человек оркестр

Ի՞նչ փուլերով է անցել հայկական  հագուստի  արտադրությունը: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, այս հարցերի շուրջ այսօր Մենք մամուլի ակումբում զրուցեցինք ոճաբան Սիրարփի Ադամյանի և դիզայներ Արամ Նիկոլյանի հետ:

«Բոլորը միշտ մոռանում են, որ նորաձևությունն առաջին հերքին բիզնես է, և այն կայացնելու գործում պետք են մասանգիտություններ, որոնք Հայաստսնում բացայկայում են»,- նշեց ոճաբան Սիրարփի Ադամյանը՝ հավելելով, որ մարկետոլոգի, վաճառքի մասնագետի կամ հասարակայնության հետ կապերի մասնգետի դերն ու նշանակությունը այդ գործի զարգամացման մեջ մեծագույն նշանակություն ունեն:

Արամ Նիկոլյանի համոզմամբ միջին մասանագիտությունները շատ և շատ անհրաժեշտ են  նորաձևության կայացման հարցում:  Սակայն չգիտես ինչու բոլոր բուհերում միայն դիզայներներ են պատրաստում, առանց այս մասնագիտական հմտությունների ուսուցանման: Բայց դրանք են այն շարժիչ ուժը, որը պետք է նորաձևությունը տանում է առաջ:

«Այսօր հայ իրականության մեջ դիզայները հանդես է գալիս որպես человек оркестр, ամեն ինչն ինքն  է իր համար անում, որի էլ տուժում է դիզայների հիմանակն գործը»:

«Մեր իրականության մեջ որոշ մասնագիտություններ պարզապես բացակայում են …նորաձևությունը և հագուստի պատմությունը միայն դիզայների աշխատանքը չէ, դա մի ամբողջ արտադրական աշխատանք է, որտեղ աշխատում է մեկ թիմ և այդ թիմը պետք է  նպաստի նորաձևության կայացմանը»:

Բանախոսի կարծքիով այսօր չկա այն երիտասարդությունը որը կհետևի և կշարունակի արդեն եղածը:

«Մենք ազգովի լիդեր ենք, այդ է պատճառը,  որ չենք կարողանում թիմային աշխատանքում հաջողվել, իսկ նորաձևությունը թիմային աշխաատքն է»,-իր մտահոգությունը հայտնեց դիզայներ Արամ Նիկոլյանը՝ հավելելով, որ այսօր շատ ավելի շահեկան են պայամանները նոր սերունդի համար, սկսած կտորի ու այլ պարագաների ձեռք բերումից, մինչև տեղեկատվության ազատ դաշտը,  որը տարիներ առաջ սահմանափակ էր և գրեթե չկար: Սակայն գուցե պատճառը երիտասարդների ծուլությունն է կամ նպատակասլացության պակասը:

Այնուամենայնիվ մասնագետները հույս հայտնեցի, որ թեկուզ դանդաղ, բայց հստակ և հավասակշռված քայելով հայկական նորաձևությունն ու հագուստի արտադրությունը առաջ է գնում՝ անկախ ոլորտում առկա խնդիրներից, հատկապես, երբ կան նորաստեղծ հիմնադրամներ, որոնք համագործակցելու են ֆեյշն ոլորտի  միջազգային կազմակերպությունների հետ, ինչը շատ կարևոր հանագամանք է:

 

Նյութը՝  Վարդ Գիշյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed