Հայ գիրքը ներկայացվել է Մոսկվայի Գրքի 29-րդ միջազգային տոնավաճառ- ցուցահանդեսին

panorama.am-ը գրում է՝

Մոսկվայի Գրքի 29-րդ միջազգային տոնավաճառ- ցուցահանդեսին Հայաստանն իր տաղավարում ներկայացրել է հայկական գրահրատարակչության վերջին երկու տարիների գրքերը՝ գեղարվեստական, մանկական, թարգմանական, ներկա են եղել նաև հրատարակիչներ: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Նա նշեց, որ հայկական տաղավարում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, այդ թվում նաև Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի, մասնակցել է նաև հեղինակը:

«Տոնավաճառի ընթացքում հանդիպումներ եղան տարբեր երկրների հրատարակիչների, գրողների հետ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ»,- ասաց Է. Միլիտոնյանը:

Նա նաև հայտնեց, որ տոնավաճառ-ցուցահանդեսի շրջանակում կայացել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը,  Հայաստանի կողմից ներկայացված ութ գիրք տարբեր անվանակարգերում արժանացել են մրցանակների: Նկարիչ Վան Խաչատուրի ձևավորած Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» ալբոմն արժանացել է «Գրան-պրի»-ի:

«Նշանակալի երևույթ է»,- ընդգծեց Է. Միլիտոնյանը:

Սեպտեմբերի 7-11–ը կայացած Մոսկվայի Գրքի  29-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքին մասնակցել է երեք տասնյակից ավելի երկիր:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed