Հայ գիտնականը Սաուդյան Արաբիայի թագուհու մասին գիրք է ներկայացրել

Ամերիկայի հայ համագումարի կառավարման խորհրդի նախկին անդամ Ջոզեֆ Քեշիշյանը հոկտեմբերի  14-ին Վաշինգթոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտում ներկայացրել է Սաուդյան Արաբիայի մասին իր նոր գիրքը, որը կոչվում է  «Իֆֆաթ ալ- Թունայան. Արաբական թագուհին»:

Քեշիշյանը  Սաուդյան Արաբիայի միապետի կնոջ առաջին քաղաքական կենսագրությունը գրելուց առաջ 53 հարցազրույց է անցկացրել եւ 250 ժամ տեւողությամբ տեղեկություններ է ձայնագրել:

Շնորհանդեսի ընթացքում հեղինակը պատմել է Սաուդյան Արաբիայի առողջապահության համակարգի արդիականացման գործում թագուհու ներդրման մասին:

Քեշիշյանը Էր-Ռիյադի Իսլամագիտության կենտոնի ավագ գիտաշխատող է : Նա Սաուդյան Արաբիայի մասին մի քանի գրքի հեղինակ է:

Տարածել`
Share

You may also like...