Հայ-բաբելական առևտրային հարաբերությունները՝ ըստ Հերոդոտոսի

Հերոդոտոսի վկայությունը  հայ-բաբելական առևտրային հարաբերությունների մասին:

Հայտնի  է, որ հայերը հնագույն ժամանակներից սկսած առևտրային հարաբերություններ են ունեցել Շումերի, Եգիպտոսի, Բաբելոնի, Չինաստանի և այլ երկրների հետ: Հերոդոտոսը վկայում է, որ հայերը Բաբելոն ապրանքներ են տարել կաշվե լաստերով՝ նավարկելով Եփրատի և Տիգրիսի վրայով. «Պիտի խօսիմ ուրիշ հրաշալիքի մը մասին, որ քաղաքեն (Բաբելոնեն) յետոյ՝ այդ երկիրին զարմանալիքներուն ամենամեծն է: Այն լաստերը, որ հոսանքն ի վար գետով (Տիգրիս) կերթան դեպի Բաբելոն, կլոր ձեւ ունին եւ շինուած են կաշիէ: Հայաստանի մէջ, որ Ասորիստանի հիւսիսակողմը կը գտնուի, մարդկ կը կտրտեն ուռիի ճիպոտներ եւ անոնցմով կը շինեն լաստերու կմախքները: Ապա, դուրսի կողմեն կը պատեն կաշիով, որ ջուրը ներս թափանցէ:  Լաստը որ ցռուկ ունի, եւ չ խելք, ա բոլորովին կլոր է, վահանի նման: Նաւը կը լեցնեն յարդով, կը բեռնաւորեն արպրանքներով եւ յետոյ հոսանքն ի վար կը քշեն: Բեռը բաղկացած կըլլայ մեծ մասամբ գինիով, լեցուած կարմիր կաւէ շինուած կարասներու մէջ: Երկու մարդ կը վարեին նաւը՝ երկու ձողերու օգնութեամբ: Նաւավարները ուղիղ կանգնած կըլլային լաստին մեջ՝ մեկը ձողը կը ձգեր դեպի ինքը, իսկ միւսը կը հրեր: Այս նաւերը զանազան մեծութեամբ կըլլային:

Ամենամեծերը կը կրեին մինչեւ հինգ հազար տաղանդ (մոտ 10.000 կգ) ապրանք: Ամէն մեկ նաւու վրայ կը գտնուէր էշ մը, իսկ մեծերուն վրայ՝ աւելի: Երբ անոնք բեռը Բաբելոն կը հասցնեն եւ ըստ պատկանելւյն կը յանձնեն, կը ծախեն նաեւ նաւին կմախքը ու մեջի յարդը: Իսկ կաշին կը բեռցնեն էշին վրայ եւ այսպես նորեն Հայաստան կը դառնան: Վասնզի անկարելի է այլեւս հոսանքն ի վեր երթալ (նաւով), քանի որ գետը շատ արագահոս է: Այդ պատճառով է, որ լաստերը կաշիե կը շինեն և ոչ թե փայտե: Երբ անոնք իրենց էշով կրկին Հայաստան կը հասնին, կսկսին նորէն այդպիսի նաւ մը շինել: Ահա այսպես են պատրաստուած անոնց նաւերը»:

Աղբյուրը՝«Ազատ Ձայն»

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed