Հայ-ամերիկյան թանգարանի ֆինանսավորումը կվերականգնվի

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի բարձրաստիճան անդամ Էնթոնի Պորտանտինոն հայտարարել է, որ շատ գոհ է նահանգային իշխանությունների՝ Գլենդեյլում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի ֆինանսավորումը վերականգնելու որոշման համար:

Այս մասին գրում է  tert.am-` հղում տալով Asbarez-ին, Կալիֆորնիայի նահանգային բյուջեի նախագծի վերանայման արդյունքում որոշվել է, որ իշխանությունները 1 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրեն կառուցվելիք թանգարանին:

Սկզբնական պայմանավորվածության համաձայն`  Կալիֆորնիայի իշխանությունները պետք է 1 մլն դոլար հատկացնեն Հայ-ամերիկյան թանգարանին, սակայն այս տարվա հունվարին նահանգապետ Ջերի Բրաունը կասեցրել էր որոշումը:

Մինչդեռ սենատոր Պորտանտինոյի  գործադրած ջանքերի շնորհիվ, նահանգապետի գրասենյակը, ֆինանսների վարչությունն ու սենատի բյուջեի գծով աշխատակազմը համոզվել են ֆինանսավորման վերականգնման անհրաժեշտության հարցում:

Նշենք, որ  նահանգապետ Բրաունը համաձայնել է վերականգնել Փասադենայի թատրոնի ֆինանսավորումը:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed